Բաժիններ՝

Կյանքից հեռացել է օսկարակիր դերասանուհի և նախկին պատգամավոր Գլենդա Ջեքսոնը

87 տարեկան հասակում կյանքից հեռացել է անգլիացի դերասանուհի և քաղաքական գործիչ, լավագույն դերասանուհի անվանակարգում երկու անգամ Օսկար մրցանակի արժանացած դերասանուհի Գլենդա Ջեքսոնը: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նրա գործակալ Լայոնել Լարները հայտնել է, որ դերասանուհին խաղաղությամբ հանգչել է Լոնդոնի իր տանը՝ կարճատև հիվանդությունից հետո, ընտանիքի անդամների կողքին:

Ջեքսոնը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1970-ականներին՝ արժանանեալով Օսկարի «Սիրահարված կանայք» և «Շքեղությամբ» ֆիլմերի համար:

Իսկ 1992-2015 թթ.-ին Գլենդա Ջեքսոնը եղել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ Լեյբորիստական կուսակցությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս