Բաժիններ՝

Կանադայի վարչապետն անսպասելի այցով ժամանել է Կիև

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հունիսի 10-ին ժամանել Է Ուկրաինայի մայրաքաղաք Կիև։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Radio-Canada ռադիոկայանին:

«Ջասթին Թրյուդոն անսպասելի այցով ժամանել է Կիև», – հաղորդում է ռադիոկայանը։

Ըստ աղբյուրի՝ հակամարտության սկզբից ի վեր սա Թրյուդոյի արդեն երկրորդ այցն է Ուկրաինա: Այս անգամ նրան ուղեկցում է ֆինանսների նախարար և փոխվարչապետ Խրիստիա Ֆրիլանդը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս