Փաշինյանի հակադարձումներն Ալիևին տեսարանային էին. ներքին լսարանի համար շոու էր. Վիգեն Հակոբյան

Մոսկվայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին Փաշինյան-Ալիև բանավեճը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը համարում է ավելի շատ տեսարանային:

«ՀՀ-ՌԴ ռազմաքաղաքական դաշինքի մարտահրավերներն ու հեռանկարները» խորագրով քննարկումից հետո 168.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը մանրամասնեց. «Ես կարծում եմ՝ ավելի շատ ներկա էինք շոուի՝ ներքին լսարանի համար. գուցե Ալիևը՝ իր ներքին լսարանի համար, Փաշինյանը՝ հայաստանյան լսարանի համար»:

Անդրադառնալով մոսկովյան հարթակում բանակցային պրոցեսին՝ Վիգեն Հակոբյանը նկատեց, որ գլխավոր խնդիրը, որը դրվում էր, կոմունիկացիաների ապաշրջափակման հարցն էր: Նա չբացառեց, որ փակ ռեժիմում երկկողմանի բանակցությունների ընթացքում ռուսական կողմը փորձել է հասկանալ իր հեռանկարներն Արցախում 2025 թվականից  հետո:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս