Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են. Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դեռ դժվար է ասել, թե իշխանությունն առավել այլանդակ գործել է զոհված հերոսների ծնողներին ձեռնաշղթաներով, կոպտորեն բերման ենթարկելիս և ապօրինի գործընթաց բեմադրելիս, թե՞ սոցիալական ցանցերում խայտառակ ոհմակային հարձակում կազմակերպելիս:
Իշխանությունը գործադրվող միջոցներ ընտրելիս առանձնապես անբարո է գործում հատկապես այն մարդկանց նկատմամբ, ովքեր պայքարող տեսակ են և այս իշխանության լկտիությունների ու ապօրինությունների վրա աչք չեն փակում:
Իշխանության մահակին պետք է եղած ողջ ռեսուրսներով դիմակայել, որովհետև նույնիսկ փոքր, սակայն կազմակերպված ձևով հակազդելը իր արդյունքը բերում է»։