«Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուղիղ 2 տարի առաջ թշնամին Սև լճի տարածքում 3,5 կմ խորությամբ մտավ ՀՀ ինքնիշխան տարածք։
Նիկոլի կարծիքով Սև լճի 30 տոկոսի համար չարժեր կռիվ անել, իսկ այսօր թշնամին սպանում է հայ զինվորին արդեն Սոթքի տարածքում։
Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում։
Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպան հայ սպաներին ու զինվորներին։
Ամոթ քաղաքական թրքահպատակ ռեժիմին»։