Կանախտեսումների համաձայն աշխատատեղերը կկրճատվեն․ Եվ միայն նիկոլի Հայաստանում է ամեն ինչ ընտիր․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Համաշխարհային տնտեսական ֆորումի կանախտեսումների համաձայն՝ 2027 թ.-ին աշխարհում աշխատատեղերը կկրճատվեն 2%-ով կամ 14 մլն միավորով:

Գլխավոր պատճառների շարքում նշվում են տնտեսական անկումն ու ինֆլյացիան:

Եվ միայն նիկոլի Հայաստանում է ամեն ինչ ընտիր: Աշխատատեղերը շատանում են, տնտեսական աճով աշխարհի առաջատարներից ենք, ՀՆԱ-ն այնքան մեծ է, որ 10 մլրդ դոլարը գերազանցող պետական պարտքն իրենից որևէ խնդիր չի ներկայացնում: Խիստ ժամանակավոր, բացառապես քանակական, այ ոչ թե որակական տնտեսական ակտիվությունն էլ ներկայացվում է որպես կառավարության հանճարի դրսևորում:

Անեկդոտիկ վիճակ է:

– Ըստ փորձագետների՝ վերջին շրջանում մենք սկսել ենք ավելի լավ ապրել:

– Բայց ես, ճիշտն ասած, դա չեմ զգում:

– Այո, բայց չէ որ դուք փորձագետ չեք»:

Տեսանյութեր

Լրահոս