Թուրքիայի ռեակտիվ շարժիչով հարձակողական ինքնաթիռը 1-ին թռիչքն է իրականացրել

Թուրքական ավիացիայի և տիեզերքի արդյունաբերության ՍՊԸ կողմից տեղական և ազգային հնարավորություններով զարգացված Թուրքիայի առաջին ռեակտիվ շարժիչով ուսումնական և թեթև հարձակողական «Hürjet» ինքնաթիռն իրականացրել է 1-ին թռիչքը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Արտադրողի տեղեկացմամբ՝ «Hürjet»-ն ունակ է զարգացնել 1500 կմ/ժ արագություն, իրականացնել թռիչք իրականացնել մինչև 13.7կմ բարձրության վրա և կրել մինչև 3 տոննա օգտակար բեռ։

Այն կարող է օգտագործվել F-5 ինքնաթիռների փոխարեն՝ ներառվելով Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում։ Նշվում է, որ թռիչքը բարեհաջող է իրականացվել։ Նախատեսվում է Մինչև 2025 թվականն ավարտել սերտիֆիկացման գործընթացը և սկսել այդ ինքնաթիռի շահագործումը։

Հիշեցնենք, որ «Hürjet»-ը թուրքական «Hurkus» ուսումնական ինքնաթիռի ռեակտիվ տարբերակն է։ Այն 2017-ից մշակում է թուրքական Tai (Turkish Aerospace Industries) օդատիեզերական ընկերությունը։

Տեսանյութեր

Լրահոս