Հայկական աշխարհը պետք է ակտիվ մասնակցի միջազգային ինտեգրման գործընթացներին. Ավետ Ադոնց

«Ըստ իս՝ հայկական աշխարհի ձևաչափն է՝ Հայաստանը, Արցախը և սփյուռքը»,- այսօր «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԳ նախարարի նախկին տեղակալ Ավետ Ադոնցը:

Նրա խոսքով՝ հայկական աշխարհ ձևաչափում իր կարևորագույն դերն ունի Հայ Առաքելական եկեղեցին.

«Այսինքն՝ այս եռանկյունին կամ քառանկյունը ձևավորում է հայկական աշխարհի աշխարհագրությունը, որն անհրաժեշտ է նաև լցնել համապատասխան բովանդակությունով, իսկ բովանդակությունը պետք է սահմանվի՝ ըստ ազգային շահերի, որոնք պետք է սահմանի հայկական աշխարհի մայրաքաղաքը կամ հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը…

Անձամբ ես չեմ տեսնում հայկական աշխարհի հեռանկարները՝ լավ իմաստով: Դրա հետ մեկտեղ, որևէ կերպ համաձայն չեմ այն գաղափարի կամ կետի հետ, որը ենթադրում է, որ հայկական աշխարհը պետք է սահմանափակվի հենց այդ ծրագրով, որը ներառում է մեր ազգային շահը:

Կարդացեք նաև

Հայկական աշխարհը պետք է ակտիվ մասնակցի նաև միջազգային ինտեգրման գործընթացներին՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր հայկական ինքնությունը…»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս