ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը Արցախ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտք գործելու մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապրիլի 21-ին տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր արձանագրվել է ՌԴ խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական ավտոշարասյան մուտքը Լեռնային Ղարաբաղ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին մամուլի հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:

«Կեղծ են նաև ՀՀ զինված ուժերի՝ անձնակազմ, ռազմամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր պնդումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս