«Ենթադրվում է, որ Թուրքիան կդառնա ջրի պաշարներով աղքատ երկիր». թուրք պրոֆեսոր

1993-ից սկսած ողջ աշխարհում մարտի 22-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվել է ջրի համաշխարհային օր։ Ինչպես այլ երկրներ, այնպես էլ Թուրքիան, բախվում են խմելու ջրի պաշարների պակասության խնդրին։ Այդ մասին, ըստ ermenihaber.am-ի՝  ասել է Թուրքիայի «Dokuz Eylul» համալսարանի դասախոս, պրոֆեսոր Ազիզե Այոլը։

Գնահատելով Թուրքիայի երաշտի քարտեզի տվյալները՝ մասնագետը նշել է, որ Կենտրոնական Անատոլիայի, Մարմարայի, Հարավ-արևելյան Անատոլիայի, Սև և Էգեյան ծովերի շրջանների կարևոր հատվածներում նկատվում են «խիստ ուժեղ», «ուժեղ» կամ «չափավոր ուժեղ» երաշտներ։

«Ուշադրություն դարձնելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի բնակչությունն արագ աճում է և արդյունաբերությունը՝ զարգանում, ենթադրվում է, որ 2030-ին Թուրքիան կարող է անցում կատարել դեպի ջրային պաշարներով աղքատ երկրների կատեգորիա։ Իզմիրի զգալի հատվածում նկատվում է ուժեղ երաշտ: Հայտնի է, որ ամսական մի քանի աստիճանով բարձրանում է քաղաքի ջերմաստիճանը»,- ասել է Այոլը։

Թվարկելով, թե ինչ է անհրաժեշտ անել ջրային ռեսուրսների կայունությունն ապահովելու համար` պրոֆեսորն ընդգծել է քաղաքներում ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար առաջին հերթին խմելու ջրի ցանցերում կորուստներն ու արտահոսքերը կանխելու, ինչպես նաև ջրային պաշարների ճիշտ օգտագործման ուղղությամբ գործողությունների ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։

Տեսանյութեր

Լրահոս