Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մարտի 1-ի նիշից ցածր է 14 սանտիմետրով
Սեւանա լիճը 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերեւույթից գտնվում է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա գրանցված 1900 մետր 39 սանտիմետր նիշից։
Ինչպես տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 5 միլիոն 74 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն դիտվել։