Բաժիններ՝

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է տիկնիկային թատրոնում իրականացված բարեփոխումների ծրագրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն: Նրան ուղեկցել է նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ինչպես  տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն Արտաշես Բաբայանի ուղեկցությամբ Ժաննա Անդրեասյանն ու Արա Խզմալյանը շրջել են տարածքում, ծանոթացել թատրոնում կատարված բարեփոխումներին, տեխնիկական թարմացման, հակահրդեհային, անվտանգության, ինչպես նաև կառավարման համակարգերի արդիականացմանը:

Տնօրենը նախարարին է ներկայացրել նաև թատրոնի 2023 թվականի ստեղծագործական և հյուրախաղային ծրագրերը: Քննարկվել են տիկնիկային թատրոնի զարգացմանն առնչվող հեռանկարային այլ ծրագրեր ևս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս