Եվրոպացի դիտորդներին սպասարկող «Մերսեդեսը» վրաերթի է ենթարկել հայր ու որդուն
Երեկ՝ փետրվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Դավիթաշեն թաղամասի բնակիչ Սմբատ Մելոյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 30 ՍՕ 771 համարանիշի ավտոմեքենան, Րաֆֆու 33 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ 55-ամյա Խաչատուր Մարգարյանին և 22-ամյա Նարեկ Մարգարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ժամանակ «Մերսեդես»-ի մեջ են եղել ԵԽԽՎ դիտորդական առաքելության ներկայացուցիչները, ովքեր Հայաստանում էին գտնվում ՀՀ նախագահի ընտրությունների կապակցությամբ: Նրանք երկուսն են եղել են ամերիկացի և ֆրանսիացի, ովքեր վրաերթից հետո մեկ այլ ավտոմեքենայով մեկնել են վրաերթի վայրից: Ըստ Գ. Շամշյանի տեղեկությունների, վրաերթի ենթարկվածները հայր ու որդի են: