Բաժիններ՝

Ինչի հետ է կապված քրոնիկ հոգնածությունը․ հետազոտություն

Քրոնիկ հոգնածության սինդրոմը ախտորոշվում է միլիոնավոր մարդկանց մոտ ամբողջ աշխարհում, բայց դրա պատճառները դեռ պարզ չեն:

COVID-19 համավարակի երեք տարվա ընթացքում մարդիկ սկսել են ավելի ու ավելի հաճախ դիմել բժիշկների՝ իրենց հիվանդությունից հետո ի հայտ եկած մշտական հոգնածության գանգատներով։

Շուտ հոգնելը, մկանային ցավերը, մոռացկոտությունը և շատերին արդեն ծանոթ «գլխում մշուշը» համախտանիշի հիմնական ախտանշաններն են, որն արդեն ստացել է «երկար քովիդ» անվանումը, գրում է shantnews-ը։

Այս նյարդաբանական ախտանիշների պատճառների որոնումը հետազոտողներին ստիպել է կրկին ուշադրություն դարձնել նմանատիպ նշաններով հիվանդությանը՝ քրոնիկ հոգնածության համախտանիշին կամ միալգիկ էնցեֆալոմիելիտին։

Կարդացեք նաև

Քրոնիկ հոգնածության համախտանիշը հիվանդություն է, որը կապված է մարմնի տարբեր համակարգերի խախտման հետ: Նյարդային համակարգը, նյութափոխանակությունը հատկապես տուժում են: Ծանր դեպքերում մարդիկ նույնիսկ չեն կարող վեր կենալ անկողնուց։

Քրոնիկ հոգնածության համախտանիշի մասին հայտնի է արդեն մի քանի տասնամյակ, սակայն դրա պատճառները մնում են վատ հասկացված, իսկ բժիշկները միշտ չէ, որ լուրջ են վերաբերվում դրա ախտանիշներին։ Այս համախտանիշի համար արդյունավետ բուժում դեռ գոյություն չունի:

Ենթադրվում է, որ շատ դեպքերում Քրոնիկ հոգնածության համախտանիշն առաջացնում են վիրուսները, ինչպես նաև երկարատև COVID-19-ը կամ բակտերիաները:

Երկու նոր ուսումնասիրություններ, որոնք հրապարակվել են cell Host & Microbe գիտական ամսագրում, ցույց են տվել, որ քրոնիկ հոգնածության համախտանիշը կապված է աղիների բակտերիաների կազմի հետ:

Մասնավորապես, պարզվել է, որ Քրոնիկ հոգնածության համախտանիշը կապված է բակտերիաների մակարդակի նվազման հետ, որոնք աղիներում արտադրում են բութանաթթու, որը նաև հայտնի է որպես յուղային թթու կամ բուտիրատ:

Այն ձևավորվում է մարդու աղիներում ՝ բակտերիաների գործունեության շնորհիվ, որոնք օգնում են մեզ մարսել բուսական մանրաթելերը։ Բուտիրատը մասնակցում է մարմնի շատ կարևոր գործընթացների, մասնավորապես՝ աջակցում է աղիների առողջությանը:

Բուտիրատ արտադրող աղիքային բակտերիաների պակասը կարող է մասամբ բացատրել, թե ինչպես է իմունային համակարգի աշխատանքը խաթարվում Քրոնիկ հոգնածության համախտանիշ ունեցող մարդկանց մոտ:

Կարևոր է նշել, որ այս ուսումնասիրությունը չի ապացուցում պատճառահետևանքային կապը միկրոբիոմի փոփոխությունների և Քրոնիկ հոգնածության համախտանիշի միջև: Բայց հիմա գիտնականների համար պարզ է դարձել, որ աղիներում կարող են թաքնված լինել նրանց հարցերի ավելի շատ պատասխաններ։

Հետազոտության հեղինակները հույս ունեն ստացված արդյունքների հիման վրա մի շարք փորձեր անցկացնել։ Գիտնականները հույս ունեն, որ դա կօգնի ավելի լավ հասկանալ Քրոնիկ հոգնածության համախտանիշն և բացահայտել դրա հիմնական պատճառները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս