WR Chess Masters-ի ավարտից մեկ տուր առաջ Արոնյանն առաջատարների շարքում է
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ում կիսում է առաջին հորիզոնականը Հնդկաստանի ներկայացուցչի հետ:
Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի նախավերջին 8-րդ տուրում Արոնյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Անդրեյ Եսիպենկոյի հետ:
Այժմ Արոնյանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դոմարաջունն ունեն հավասար` 5-ական միավոր:
WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Եզրափակիչը փետրվարի 25-ին է: