Զելենսկին հայտնել է Չինաստանի նախագահի հետ հանդիպելու ցանկության մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ծրագրում է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ քննարկելու Ուկրաինայում պատերազմի դադարեցման վերաբերյալ Պեկինի առաջարկները:
Զելենսկին ասել է, որ առաջարկն ազդանշան է, որ Չինաստանը ներգրավված է խաղաղության որոնման գործընթացում:
Չինաստանի ծրագիրը կոչ է անում խաղաղ բանակցություններ սկսել և հարգել երկրների ինքնիշխանությունը:
Չինաստանի իշխանությունները մինչ այժմ հրապարակայնորեն չեն արձագանքել նախագահի հետ հանդիպում ունենալու Զելենսկիի ցանկությանը։
Հատկանշական է, որ Ռուսաստանը ողջունել է Չինաստանի խաղաղության առաջարկները։