Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը տառացիորեն կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը
ՀՀ ՊՆ մամլո խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն լուրերին։ Նա գրել է.
«Կեսօրից հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ապատեղեկատվություն տարածել, որը լայնորեն սկսեց շրջանառվել հայկական լրատվադաշտում: Ապատեղեկատվությունը վերաբերում է հայկական կողմի գործողություններին եւ կորուստներին: Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը տառացիորեն կեղծիք է և չի համապատասխանում իրականությանը: Ավելին` ադրբեջանական լրատվամիջոցների պարզունակ ու կանխատեսելի այս գործելակերպը` պարզապես սադրելու նպատակ ունի: Ուստի եվս մեկ անգամ անհրաժեշտ եմ համարում հիշեցնել չտրվել այդ սադրանքներին: Ամեն ինչ գտնվում է վերահսկողության տակ»: