Բաժիններ՝

8-10 օրով արձակուրդ` «ձայն բերող» երիտասարդին. մամուլ

««Ժողովուրդի» լավատեոյակ աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում բանավոր կարգով ներքին հրահանգ է իջեցվել, որին պարտավոր են ենթարկվել բոլոր սպաները»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.

Ըստ այդմ, եթե որևէ զինվոր կարող է Հանրապետական կուսակցության համար ձայն բերել կամ դրանից բխող ինչ-որ աշխատանք կատարել, ապա նրա ծննդավայրի շտաբի պետը կարող է դիմել զորամասի հրամանատարին՝ խնդրելով նրանից «ձայն բերող» երիտասարդին 8-10 օրով արձակուրդի ուղարկել։ Ու քանի որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետերը տեղական իշխանիկներն են, ուստի զինվորների արձակուրդի հարցերով այս ընթացքում հենց նրանք են զբաղվում։

«Ժողովուրդը» լուրի իսկությունը փորձեց ճշտել ՀՀ պաշտպանության նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, որը, բնականաբար, հերքեց տեղեկությունը։ «Նման բան բացառվում է։ Նույնիսկ նախարարը հրաման է տվել, որ փետրվարի 18-ին լինեն իրենց տեղում»,–ասաց նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս