Բաժիններ՝

Վոլոչկովա. «Ես ազատ կին եմ և չպետք է արդարանամ՝ ում հետ եմ սեքսով զբաղվել»

Օրերս լրագրողները տարածել են տեղեկատվություն այն մասին, որ բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան իր ու Իգոր Վդովինի ամուսնության ծախսերն ինքնուրույն է հոգացել. Իգոր Վդովինն ի վիճակի չի եղել հոգալ ամուսնության արարողության ծախսերը:

Ինչպես գրում է delfi.ua կայքը, Վոլոչկովան չհասցրեց շունչ քաշել այս սկանդալից, երբ սկսվեց նորը: Հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու մի խումբ մարդիկ սկսեցին շրջանառել այն կարծիքը, թե Վոլոչկովայի`Չիլիում բնակվող երկրպագուն իրականում գոյություն չունի:

Twitter-ում Վոլոչկովան արձագանքել է այս խոսակցություններին. «Ինձ նեղացնում է, որ որոշ մարդիկ, ինչպիսիք են, օրինակ, Քսենյա Սոբչակը, մինչ այժմ իմ ընկեր դոն Միգելին, որի հետ ես հիանալի ժամանակ եմ անցկացրել Չիլիում իմ հյուրախաղերի ժամանակ, համարում են մտացածին կերպար: Իբր Միգելը «Мосфильм»-ի դերասան է: Նա իրական մարդ է: Մեր հարաբերությունները շատ ռոմանտիկ են եղել, նա ինձ ձի է նվիրել: Այդ հարաբերությունները ֆիզիկական մոտիկության հետ կապված չէին: Մյուս կողմից, ես պարտավոր չեմ արդարանալ մարդկանց առջև`ում հետ եմ սեքսով զբաղվել, ում հետ`ոչ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս