Բաժիններ՝

Գերմանիան հանդես է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին

Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը դետեմբերի 8-ին հանդես է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին: Այս մասին հաղորդում է  ТАСС գործակալությունը:

Նա նշել է, որ համաձան չէ Ավստրիայի իշխանությունների դիրքորոշման հետ, որոնք կցանկանային մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն այդ երկրների անդամակցության հարցի քննարկումը: «Ես չեմ կարողանում հասկանալ Ավստրիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Մենք կպաշտպանենք Խորվաթիային, Ռումինիային և Բուլղարինային՝ բոլոր երեքին», – Բրյուսելում լրագրողներին ասել է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը՝ ԵՄ-ի իր պաշտոնակիցների հետ բանակցություններից առաջ:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինայից միգրացիոն հոսքերի ավելացման դեպքում Եվրամիությանն անհրաժեշտ կլինի բարելավել փախստականների բաշխման համակարգը: Դեկտեմբերի 7-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել էր, որ Ավստրիան կցանկանար մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցության հարցը՝ երկիր անօրինական միգրանտների աճող հոսքի պատճառով:

Նոյեմբերի 16-ին Եվրահանձաժողովը հայտարարել էր, որ պատրաստ է Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցությանը Շենգենյան տարածքին, և Եվրոպական խորհրդարանին հանձնարարել էր հաստատել այդ որոշումը: Խորվաթիայի և Ռումինիայի անդամակցությունը հարցեր չի առաջացնում Եվրոպայի մյուս պետությունների կողմից: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Բուլղարիայի թեկնածության դեմ շարունակում է հանդես գալ Նիդերլանդները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս