Բաժիններ՝

Գերմանիան մտադիր է լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից, նաև պատրաստ է Մոսկվայի հետ բանակցություների. Շոլց

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հուսով է, որ ապագայում իր երկիրը կկարողանա լիովին հրաժարվել ռուսական էներգակիրներից:

«Այժմ մենք անհրաժեշտ որոշումներ կընդունենք երկարաժամկետ հեռանկարում անկախ դառնալու համար»,- ասել է նա «Funke» մեդիա խմբի մեջ մտնող թերթերին տված հարցազրույցում:

Շոլցը վստահ է, որ Գերմանիան հաջողությամբ կդիմակայի այս ձմռանը և կմնա ուժեղ արդյունաբերական տերություն:

Նրա խոսքով՝ Բեռլինը ներմուծման նոր ուղիների հույս ունի: Միևնույն ժամանակ կանցլերն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունից առաջ գոյություն ունեցող գներին հասնելն արդեն անհնար Է լինելու:

«Սկսած 2045 թվականից՝ մենք ցանկանում ենք կլիմայի տեսանկյունից չեզոք լինել և մեր էներգիան արտադրել առանց բնական գազի, ածխի կամ նավթի»,- ասել է Շոլցը:

Նա նաև հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ավարտից հետո պատրաստ է վերադառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ:

«Մենք պատրաստ ենք Ռուսաստանի հետ բանակցություների Եվրոպայում սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերի շուրջ: Մենք դա հայտարարել են դեռ հակամարտությունից առաջ, և այդ դիրքորոշումը չի փոխվել», – ասել է Գերմանիայի կանցլերը:

Շոլցը հաստատել է, որ Գերմանիան կշարունակի օգնություն ցուցաբերել Ուկրաինային: ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ այս շաբաթ ավելի վաղ Բունդեսվերը (Գերմանիայի զինված ուժեր) Կիևին է հանձնել քսան Dingo անվավոր զրահամեքենա և M1070 Oshkosh երկու տանկային քարշակ:

Հարցազրույցում կանցլերն, այդուհանդերձ, նշել է, որ միաժամանակ Բեռլինը ջանքեր կգործադրի, որպեսզի ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի հակամարտություն թույլ չտա:

«Մենք անում ենք մեր ուժերի սահմաններում ամեն բան, որպեսզի կանխենք ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղղակի պատերազմը: Նման հակամարտությունում ամբողջ աշխարհում միայն պարտվողներ կլինեին»,- ասել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս