Մեզ համար առաջնայինը դաշնակիցների քաղաքական գնահատականն էր, որ տեղի է ունեցել ներխուժում. Արարատ Միրզոյան
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պնդում է՝ Հայաստանի ակնկալիքն ինչպես ՀԱՊԿ-ից, այնպես էլ միջազգային այլ կառույցներից, մեկն է՝ արձանագրել, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի ինքնիշխան տարածք, և այդ փաստից բխող գործողություններ ձեռնարկեն։
Այսօր Միրզոյանը Ազգային ժողովի հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով հարցին՝ ընդգծեց.
«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, որտեղ պետությունները պայմանավորվել են պաշտպանել միմյանց տարածքային ամբողջականությունը նաև ռազմական ճանապարհով։ Մենք ակնկալում էինք, որ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն այս ոգով վերաբերվեն ընդունվող որոշմանը, ինչը, ցավոք, տեղի չունեցավ, նման վերաբերմունքի չարժանացավ այդ որոշումը այլ պետությունների կողմից»։
ԱԳ նախարարը հաստատեց ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Զասի խոսքերը՝ այո ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ դիտարկվել է Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն ցուցաբերելու հարցը՝ ի թիվս օգնության այլ տեսակների, սակայն, քանի որ Հայաստանի իշխանության համար առաջնային է եղել Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների վրա հարձակման վերաբերյալ քաղաքական գնահատականը, ինչը չի արձանագրվել, Հայաստանը հրաժարվել է փաստաթղթի ստորագրումից։
Մանրամասները՝ տեսանյութում