Բաժիններ՝

Կուրտուան ​​ներողություն է խնդրել աշխարհի առաջնությունից դուրս մնալու համար

Տիբո Կուրտուան ​​ներողություն է խնդրել 2022 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի ավարտին Բելգիայի ընտրանու դուրս մնալու համար։

«Ներողություն ենք խնդրում բոլոր երկրպագուներից, ովքեր միշտ մեզ հետ են։ Մեզ մնում է միայն խոստանալ, որ կանենք հնարավորը և նորից կփորձենք։ Շնորհակալություն աջակցության համար։

Անցել է մեկ օր, բայց աշխարհի առաջնությունից դուրս մնալը դեռ ցավալի է, և որոշ ժամանակ կպահանջվի, մինչև այս զգացումն անցնի։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել թիմակիցներիս և հատկապես մարզիչ Ռոբերտո Մարտինեսին միասին անցկացրած ժամանակի համար»,- գրել է բելգիացի և Մադրիդի «Ռեալի» դարպասապահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս