10 ֆիլմ արիստոկրատների մասին, որոնք կգերեն իրենց գեղագիտությամբ և կհետաքրքրեն սյուժեով
Եթե հոգնել եք Ամանորի և Սուրբ Ծննդի նախաշեմին սովորական ռոմանտիկ կատակերգություններից, ապա ուշադրություն դարձրեք Elle.ru-ի ցանկին։ Աղբյուրը հավաքել է ամենագեղեցիկ և իսկապես աչքի ընկնող ֆիլմերն արիստոկրատների կյանքի մասին:
Դրանցից են դասական Ջեյն Օսթինը, Աննա Բոլեյնի տխուր պատմությունը, Ֆրանսուա Օզոնի մելոդրաման և, իհարկե, պաշտամունքային Լեդի Դին՝ Նաոմի Ուոթսի կատարմամբ։
«Աննա Կարենինա»
Լեգենդար ֆիլմ, որի համար Շանելի տունը ստեղծել է զարդեր, իսկ գլխավոր դերերը կատարել են Քիրա Նայթլին և Ջուդ Լոուն։ Այն դեպքը, երբ ցանկանում եք ոչ միայն վերընթերցել Լև Տոլստոյին, այլև վերանայել էկրանին։
«Հպարտություն և նախապաշարմունքներ»
Քիրա Նայթլիի մասնակցությամբ ևս մեկ կինոնկար՝ հիմնված Ջեյն Օսթինի կուլտային գրքի վրա։ Ֆիլմում շատ տեսարաններ կան, որոնք ուզում ես դիտել մեկ շնչով. ռեժիսորի և զգեստների դիզայներների աշխատանքը զարմանահրաշ է։
«Արծաթե չմուշկներ»
Ռուս ռեժիսոր Միխայիլ Լոկշինի համեմատաբար նոր ֆիլմը պատմում է նախահեղափոխական Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ամանորյա հրաշքի մասին։ Ռոմանովների դարաշրջանի գեղագիտությունը, ինչպես նաև երկու երիտասարդ սրտերի սիրո գեղեցիկ հեքիաթը Ձեզ անտարբեր չեն թողնի:
«Հրեշտակ»
Ֆրանսուա Օզոնի մելոդրաման բոլորովին տարբերվում է նրա սովորական արտ-հաուս ժանրի ֆիլմերից։ Այս ֆիլմը բրիտանացի գրողի խորը և ողբերգական հաջողության պատմությունն է, ով սեր էր փնտրում, բայց միայն համբավ գտավ:
«Թեթև վարք»
Այս ֆիլմը գեղեցիկ նկարազարդում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ բրիտանական ազնվական ընտանիքում ամերիկուհի հարս է հայտնվում: Պատմությունը նույնքան հին է, որքան աշխարհը, բայց «Թեթև վարքը» կատակերգություն է, ինչը նշանակում է, որ դիտողին սպասվում են հիասքանչ կատակներ և երկխոսություններ, որոնք կառուցված են բրիտանական հումորի լավագույն ավանդույթներով:
«Դքսուհի»
Հերթական ֆիլմն արիստոկրատների մասին, և կրկին էկրանին փայլում է Քիրա Նայթլին։ Այս անգամ դուքսի կնոջ դերում, ով պատահաբար ամուսնու հետ է ծանոթացնում իր լավագույն ընկերուհուն։ Հետաքրքիր սյուժեն և գեղեցիկ էսթետիկ կադրերը կստիպեն վայելել ֆիլմը:
«Դաունթոնի աբբայություն»
Եթե դիտել եք «Դաունթոնի աբբայություն» սերիալը, ապա ֆիլմը միանշանակ չի կարելի բաց թողնել: Ըստ սյուժեի՝ Քրոուլիների ընտանիքն ընդունում է Բրիտանիայի թագավորին և թագուհուն իրենց հոյակապ առանձնատան պատերի ներսում։ Սա նշանակում է, որ բրիտանական հիանալի հումորը, շքեղ ինտերիերը և գլխավոր հերոսների կերպարները իսկական ընկղմում կստեղծեն 20-ականների Անգլիայի աշխարհում:
«Բոլեյնների ընտանիքից ևս մեկը»
Սքարլեթ Յոհանսոնի և Նաթալի Փորթմանի մասնակցությամբ անգլիական թագավորի սիրուհիների մասին ֆիլմը գրավում է դիտման առաջին րոպեներից։ Կոստյումների դիզայներները լավագույնս ներկայացնում են միջնադարյան Բրիտանիայի դարաշրջանը, որտեղ մարդու կյանքը գործնականում սակարկության առարկա էր:
«Գրքերի և կարտոֆիլի կեղևից կարկանդակների սիրահարների ակումբ»
«Դաունթոնի աբբայությունում» ունեցած հաջողություններից հետո դերասանուհի Լիլի Ջեյմսը խաղացել է նշանավոր արիստոկրատ և լրագրող Ջուլիետ Էշթոնի դերը։ Ըստ պատմության՝ նա հայտնվում է կղզում, որտեղ դառնում է գրական ակումբի անդամ և օգնում տեղացիներին հաղթահարել նացիստական օկուպացիայի հետևանքները։
«Դիանա. սիրո պատմություն»
Նաոմի Ուոթսը կինեմատոգրաֆի ամենահայտնի Դիանաներից է, ով հրաշալի աշխատանք է կատարել «Դիանա. սիրո պատմություն» ֆիլմում: Ֆիլմը սուզում է բրիտանական փայլի և բարձր հասարակության ողբերգական մթնոլորտի մեջ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը