Մեծ Բրիտանիան Ուկրաինային մատակարարել է լազերային ուղղորդման Brimstone կատարելագործված հրթիռներ
Մեծ Բրիտանիան Ուկրաինա է ուղարկել լազերային ուղղորդման Brimstone հրթիռի կատարելագործված մոդելը: Դրա թռիչքի հեռահարությունը կրկնակի գերազանցում է նախորդ տարբերակին, որն Ուկրաինա էր ուղարկվել մոտավորապես կես տարի առաջ:
Յուրաքանչյուր հրթիռի արժեքը կազմում է շուրջ 175 հազար ֆունտ ստեռլինգ: Լազերային ուղղորդման շնորհիվ, որն ապահովում է բարձր ճշգրտություն, այդ հրթիռները սահմանափակում են կողմնակի վնասի հավանականությունը, ուստի կարող են օգտագործվել բնակավայրերում:
Նշվում է, որ հրթիռները ճշգրտորեն հարվածում են ցամաքային թիրախների, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող փոխադրամիջոցների:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը օրերս Կիև կատարած իր առաջին այցելության ընթացքում Ուկրաինային խոստացել էր ևս մեկ ռազմական օգնության փաթեթ՝ 50 մլն ֆունտ ստեռլինգի չափով: