Բաժիններ՝

Համաշխարհային պրեմիերա՝ Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 1-ին և 2-ին տեղի կունենա Վաչե Շարաֆյանի «Ձգողականություն» երկու գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան՝ ըստ Լևոն Շանթի «Հին աստվածներ» դրամայի:

Ինչպես  հայտնում են թատրոնից, բալետը համաշխարհային պրեմիերա է, քանի որ ներկայացման բեմադրությունն ամբողջովին նոր է և առաջին անգամ է բեմադրվում։

Բեմադրության երաժշտական ղեկավարը և դիրիժորը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, լիբրետոյի և գեղարվեստական գաղափարի հեղինակն է ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը, բեմադրող բալետմայստերն է Արա Ասատուրյանը, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանը:

Ներկայացման հիմքում Լևոն Շանթի «Հին աստվածներ» պիեսն է: Աբեղան փրկում է նավակից ջուրն ընկած աղջկան: Կնոջը գրկած վանականը չի կարողանում մոռանալ թաց մարմինը, ծովի հետ կռիվը, բնության տարերքը… Բնությունը ձգում է նրան: Աբեղան կանգնում է երկընտրանքի առաջ՝ ասկետիկ կյանք, թե՞ լիարժեք կյանքով ապրելու անհագ ցանկություն… Միաբանությունն ուզում է նրան հետ պահել մեղավոր քայլից. «…այն անդամը, որ քեզի կգայթակղեցնե, կտրե ու դուրս նետե քեզմե…»: Իսկ բնությունը կանչում է… Վանահայրը իր սրտի ցանկությունը խեղդում է մտքի, կամքի ուժով և որոշում է քանդել նորաստեղծ եկեղեցին ու շինել նորը… Միտք, թե՞ սիրտ, լույս թե՞ խավար՝ այս ընտրության մեջ մարդը հաճախ ընկնում է ծայրահեղության մեջ՝ չտեսնելով, որ Աստծո ստեղծած բնությունը հենց հակադրությունների միասնությունն է…

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս