Ֆրանսիայում գնաճը հոկտեմբերին արագացել է՝ հասնելով 7,1 տոկոսի

Սպառողական գները Ֆրանսիայում հոկտեմբերին տարեկան արտահայտությամբ աճել են 7,1 տոկոսով: Այդ մասին վկայում են Insee Ազգային վիճակագրական վարչության վերջնական տվյալները:

Ցուցանիշը համընկել է ինչպես նախնական տվյալների, այնպես էլ փորձագետների կանխատեսումների հետ, որոնք մասնակցել են Bloomberg-ի եւ Trading Economics-ի հարցմանը: Գնաճն արագացել է սեպտեմբերի 6,2 տոկոսի համեմատությամբ:

Սպառողական գների աճի գնահատականը հոկտեմբերին ամսական արտահայտությամբ նվազել է մինչեւ 1,2 տոկոս՝ նախապես հայտարարված 1,3 տոկոսից: Վերլուծաբանները չէին սպասում վերանայման:

Սեպտեմբերին ցուցանիշը նախորդ ամսվա համեմատությամբ նվազել է 0,5 տոկոսով: Սպառողական գները, որոնք նախանշված են ֆրանսիական ստանդարտներով, հոկտեմբերին 6,2 տոկոսով աճել են անցյալ տարվա այդ նույն ամսվա համեմատությամբ եւ 1 տոկոսով՝ սեպտեմբերի համեմատությամբ:

Երկու ցուցանիշների դինամիկան համընկել է փորձագետների նախնական տվյալների եւ սպասումների հետ: էներգակիրների գներն անցած ամսին սեպտեմբերի համեմատությամբ աճել են 5,8 տոկոսով, բենզինը թանկացել է 6,9 տոկոսով, սննդամթերքը՝ 1,7 տոկոսով, արդյունաբերական ապրանքները՝ 0,8 տոկոսով: Ծառայությունների արժեքը չի փոխվել:

Տարեկան արտահայտությամբ մթերքների գների աճը կազմել է 12 տոկոս, էներգակիրներինը՝ 19,1 տոկոս, արդյունաբերական ապրանքներինը՝ 4,2 տոկոս, ծառայություններինը՝ 3,1 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Տեսանյութեր

Լրահոս