Բաժիններ՝

Համաշխարհային տնտեսությանը ռեցեսիա է սպառնում. Սի Ծինպին

Համաշխարհային տնտեսությունը բախվում Է ռեցեսիայի ռիսկին, ուստի հարկ Է առաջնահերթ ուշադրություն հատկացնել գլոբալ զարգացմանը եւ աջակցել զարգացող երկրներին: Այդ մասին նոյեմբերի 15-ին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինը՝ հանդես գալով G20-ի գագաթնաժողովում:

«Մենք պետք Է նպաստենք ավելի կայուն գլոբալ զարգացմանը: Տնտեսական գլոբալացումը բախվում Է խոչընդոտների, իսկ համաշխարհային տնտեսությունը՝ ռեցեսիայի ռիսկի: Բոլորի համար հեշտ չի լինելու, եւ հիմնական բեռն ընկած Է զարգացող երկրների վրա»,-հայտարարել է Սի Ծինպինը, որի խոսքը մեջբերում Է Չինաստանի ԱԳՆ-ն:

Նա ընդգծել Է, որ հենց այդ պատճառով զարգացման հարցերին պետք Է մեծ ուշադրության դարձնել, քան երբեւԷ նախկինում:

«Մեզ անհրաժեշտ Է գործընկերություն ստեղծել համաշխարհային տնտեսությունը վերականգնելու համար, զարգացումը դարձնել առաջնահերթություն եւ կենտրոնում դնել մարդկանց, միշտ հիշել զարգացած երկրների դժվարությունների մասին եւ հաշվի առնել նրանց շահերը»,-նշել Է նա: Դրա հետ մեկտեղ Սի Ծինպինն ընդգծել Է, որ Չինաստանը պաշտպանում Է Աֆրիկյան միության անդամակցությունը G20-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930