«Ձևավորվում են պետության և եկեղեցու նոր հարաբերություններ». Նիկոլ Փաշինյան

«Իշխանության և եկեղեցու պառակտման մասին խոսել ճիշտ չէ, որովհետև իշխանությունն ու եկեղեցին տարբեր մարմիններ են և իրարից անջատ մարմիններ են: Եթե այդ խոսույթն ընկալելի է, ուրեմն՝ իշխանության և եկեղեցու կամ պետության և եկեղեցու հարաբերությունների սխալ ընկալումների վրա ենք մենք հիմնված: Ես պրոցեսը կձևակերպեմ այսպես՝ կարծում եմ, որ հիմա տեղի է ունենում շատ կարևոր մի բան՝ ձևավորվում են պետության և եկեղեցու նոր հարաբերություններ, և իմ կարծիքով՝ նաև ձևավորվում են Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ, այդ ձևավորումը տեղի է ունենում հաջող»,- Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա չի կարծում, թե իշխանություն-եկեղեցի հարաբերությունների վերադասավորումը սխալ է. «Ընդհակառակը, կարող է ի վերջո, հնարավորություն ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով և ի վերջո, համապարփակ անդրադառնա հոգևոր խնդիրներին, հոգևոր հարցերին և հոգևոր օրակարգին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930