Բաժիններ՝

Հայկական Garoon Tech ստարտափը հաղթել է Energy Globe Award մրցույթում

Ֆերմերների կյանքը հեշտացնող հայկական Garoon Tech ստարտափը հաղթել է Energy Globe Award մրցույթում։ Այս տարի մրցույթին մասնակցել է ավելի քան 2500 ծրագիր 180 երկրներից:

«Garoon Tech-ը իսկապես դժվար ժամանակներ է ապրում հետխորհրդային տարածաշրջանում շարունակվող ճգնաժամի պատճառով: Այս տարածաշրջանը նախատեսված էր լինել մեր արտադրանքի սկզբնական թիրախային շուկան: Շատ վերափոխումներ ենք նախատեսում իրականացնել մեր ընկերության ներսում՝ տվյալահեն գյուղատնտեսությանը վերածնունդ հաղորդելու նպատակով, սակայն կայունությունն ու մեր սկզբնական նպատակները միանշանակ են և ենթակա չեն փոփոխման: Եվս մեկ անգամ շնորհակալ ենք մեզ հավատալու համար։ Ավելի շատ երիտասարդ մասնագետներ պետք է մշակեն գյուղատնտեսական և բնապահպանական լուծումներ»,- ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Energy Globe Award-ը համարվում է աշխարհի ամենանշանակալի բնապահպանական մրցանակը:

Garoon Tech-ը խելացի գյուղատնտեսական համակարգ է, որը Իրերի ինտերնետի (IoT), ծրագրակազմի ու սարքերի միջոցով թույլ է տալիս խելացի գյուղատնտեսություն վարել՝ մշտադիտարկել և վերահսկել հողամշակման տարբեր փուլեր, տեղեկանալ կարևոր պարամետրերի մասին բջջային հավելվածի միջոցով: Ստարտափի առաքելությունն է ավանդական, ինտուիցիայի վրա հիմնված գյուղատնտեսությունը փոխակերպել ճշգրիտ, տվյալահեն գյուղատնտեսության:

Ընկերությունը ծրագրում է ընդլայնվել եվրոպական շուկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս