Բաժիններ՝

ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարարները պայմանավորվել են շարունակել օգնությունն Ուկրաինային

ԱՄՆ-ը ողջունում է Մեծ Բրիտանիայի գործողություններն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու հարցում եւ պատրաստ է ապագայում շարունակել համագործակցությունն այդ ուղղությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդել է Պենտագոնը, հայտարարել Է ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսը։

«Փոխնախարար Հիքսը շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիային նրա ավանդի (…) համար եւ խոստացել է շարունակել (Լոնդոնի հետ) սերտորեն համագործակցել Ուկրաինայի ապագա պահանջները բավարարելու գործում»,-ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության փոխնախարար Դեւիդ Ուիլյամսի հետ Հիքսի վիրտուալ հանդիպման արդյունքների շուրջ հաղորդագրության մեջ:

Կողմերը նաեւ քննարկել են հարցեր, որոնք վերաբերում են յուրաքանչյուր երկրի պաշտպանական արդյունաբերության հնարավորություններին, «AUKUS-ի (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի միջեւ համաձայնագիր) օգոստոսյան եռակողմ գործընկերության կարգավիճակը, եւ երեք գործընկերների միջեւ համագործակցության խորացմանն ուղղված ջանքերն ու տեղեկատվության փոխանակումը»,- հաղորդել է Պենտագոնը:

Նշվում է, որ փոխնախարարները հայտարարել են պաշտպանության ու անվտանգության բնագավառում ամերիկա-բրիտանական հարաբերությունների խորացման նկատմամբ պատրաստակամության մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս