Բաժիններ՝

Արմավիրի մարզում ավտովթարի հետևանքով 7 տուժածից 2-ը գանգուղեղային տրավմայով տեղափոխվել են Երևան․ ԱՆ

Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 7 տուժած տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն, նրանցից երկուսը, որոնք ստացել էին գանգուղեղային տրավմա, տեղափոխել են Երևան։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

«5 տուժած այս պահին դեռ հետազոտվում է Արմավիրի ԲԿ-ում, նախնական ախտորոշմամբ նրանք ունեն վերջույթների սալջարդ։

Վթարի հետևանքով 4 մարդ զոհվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել էին, որ Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 3-ին, ժամը 18։51-ին ահազանգ է ստացել Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին տեղի է ունեցած ՃՏՊ-ի մասին: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։ Նշվել էր, որ բախվել են Երևան-Արմավիր-Քարակերտ երթուղին սպասարկող «GAZel» մակնիշի միկրոավտոբուսը և «ZiL» մակնիշի բեռնատարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս