Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ալիևի հետ

Նոյեմբերի 2-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության՝ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի տեղական ավտոմեքենայի՝ «Թոգգի» զանգվածային արտադրության մեկնարկի կապակցությամբ և նշել, որ դա թուրքական արդյունաբերության նոր հաջողությունն է։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նրանք բանակցել են Ալիևի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին Սոչիում անցկացրած եռակողմ հանդիպման և ստորագրված համատեղ հայտարարության շուրջ։

Մտքեր են փոխանակվել Թուրքիայի և Ադրբեջանի փոխհարաբերությունների տարբեր ուղղությունների վերաբերյալ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930