Եթե չմիջամտեինք, գնաճը ՀՀ–ում կլիներ առնվազն 15 %-ի միջակայքում․ ԿԲ նախագահ

«Գնաճի դեմ պայքարում ենք մի քանի եղանակներով, որոնցից առաջինը տոկոսադրույքն է, երկրորդը՝ փոխարժեքի արժևորումը, որը բնական պրոցես է, օգնում է գնաճը որոշակիորեն զսպելուն»,- ԿԲ-ում հրավիրված մամուլի ասուլիսում նշեց գլխավոր դրամատան նախագահ Մարտին Գալստյանը:

Ի դեպ, ըստ ԿԲ նախագահի՝ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքը համապատասխան չափով չբարձրացվեր և փոխարժեքն էլ այս չափով չարժևորվեր, գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 %-ի շրջակայքում:

«Հիմա 9.9% է, ակնկալում ենք՝ տարվա վերջ կունենանք 10 % գնաճ»,- հավելեց նա:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 1-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստում որոշվեց 0.5 տոկոսային կետով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 10,5%:

Տեսանյութեր

Լրահոս