Հայաստանում ռուսական ռազմաբազային կփոխարինի թուրքականը՝ բազեի նման կախված լինելով Իրանի գլխին. Լևոն Նազարյան

Թուրքերն ունեն մեկ կարևոր սկզբունք՝ իրենց տարածքն է այն, որտեղ կանգնած են թուրքական զորքերը, նույն քաղաքականությունն է վարում նաև Ադրբեջանը, ուստի, այսօր, երբ Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի սուվերեն տարածքից 127 քառակուսի կմ-ը, իսկ դա կազմում է Երևան քաղաքի ուղիղ կեսը, դա նշանակում է, որ ադրբեջանական զորքն իր տարածքն է համարելու այն հատվածը, որտեղ կանգնած է իր զորքը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նման պնդում արեց Հանրապետական կուսակցության Խորհրդի անդամ Լևոն Նազարյանը՝ ընդգծելով՝ դա տեղի կունենա, եթե իշխանության ղեկին շարունակի մնալ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում հակառուսական հիստերիա բարձրացրած իշխանությունը հիմա քննարկում է՝ ՀԱՊԿ-ում մնա՞լ, թե՞ չէ, այն դեպքում, երբ ՀԱԿՊ-ից դուրս գալուց հետո թուրք զինվորականները կմտնեն Հայաստան, իսկ ռուսական 102 ռազմաբազային կփոխարինի թուրքական բազա, որը բազեի նման կախված կլինի Իրանի գլխին՝ դրանով Հայաստանը դարձնելով տարածաշրջանային բախումների կենտրոն»,- ասաց Նազարյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս