Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբեն Ռուբինյան

Իմ կինը Ազգային ժողովում աշխատել է ինձնից առաջ, այսինքն՝ երբ ես դեռ այստեղ չէի, ինքն այստեղ աշխատում էր․ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հիմա դեկրետի մեջ է իմ կինը և, ամենայն հավանականությամբ, դեկրետից հետո չի վերադառնա այլևս Ազգային ժողով»,- հայտնեց Ռուբինյանը:

Անդրադառնալով ընդդիմության հետ աշխատանքին՝ նշեց՝ իր նպատակը եղել է և շարունակում է մնալ հետևյալը, որ Ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն տիրի սուր, բայց բարեկիրթ մթնոլորտ։

«Ես կարծում եմ, որ թու–թու–թու, այս երկու օրերը վատ չեն ընթանում։ Ես իմ գոհունակություն եմ հայտնում այդ առումով։ Ես ընդդիմությանն առաջարկել եմ այս տրամաբանությամբ, բայց նաև ասել եմ՝ եթե ընդդիմությունն ընտրի այլ տրամաբանություն, մենք առավել քան պատրաստ ենք նաև այլ տրամաբանության։ Ես ուրախ եմ, որ դրա կարիքը մինչ այս պահը չի եղել»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31