
ԱՄՆ-ն պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր. Կոնգրեսական

Միացյալ Նահանգները դեմ է Հայաստանի ինքնավար տարածք Ադրբեջանի ներխուժմանն ու պահանջում է, որ ադրբեջանական զինված ուժերը վերադառնան ելման դիրքեր: Այս մասին Ազգային ժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսը:
«Հայաստանի համար ծանր ժամանակներ են: Ողբերգական դեպքեր են տեղի ունեցել, և դեռ վառ էր հակամարտության զոհերի հիշատակը, ևս մեկ բռնկում տեղի ունեցավ: ԱՄՆ կողմից երկկուսակցական, երկպալատային ջանքեր են ներդրվում, մասնավորապես, գերիների վերադարձի ուղղությամբ: ԱՄՆ դերն է ուղղորդել միջազգային համայնքին այս երկարատև հակամարտությանը լուծումն ապահովելու համար»,-ասաց նա:
Փրայսը բարձր գնահատեց նաև ՀՀ ԱԺ ջանքերն՝ ուղղված հակակոռուպցիոն բարեփոխումներին և ժողովրդավարության ամրապնդմանը:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին էլ իր հերթին նշեց, որ ԱՄՆ պատվիրակության այցը պետք է դիտարկել, որպես վերջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունների դինամիկ զարգացման հերթական փուլ:
«Մեր գործընկերների հետ քննարկել ենք բավականին լայն շրջանակի հարցեր `այդ թվում մեր երկրի շուրջ տեղի ունեցող անվտանգային խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ»,-ասաց Աղաջանյանը:
Դեյվիդ Փրայսին ուղեկցում են Ներկայացուցիչների պալատի անդամներ Դիանա Դեգեթը, Ջիմ Քուփերը և Էնդի Լեվինը: