Բաժիններ՝

Ավստրալիան ենթակառուցվածք կստեղծի Սինգապուր էլեկտրաէներգիա արտահանելու համար

Ավստրալիան եւ Սինգապուրը համաձայնագիր են կնքել ենթակառուցվածքի շինարարության շուրջ, որը թույլ կտա ավստրալական արեգակնային էլեկտրակայաններում մշակվող էլեկտրաէներգիան արտահանել Սինգապուր:

Այդ մասին  հաղորդում են արեւմտյան ԶԼՄ-ները: «Եթե այդ նախագիծն սկսի աշխատել, ես հավատում եմ, որ այդպես էլ լինելու է, ապա դուք կտեսնեք աշխարհի ամենամեծ «արեգակնային ֆերման»,-հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ հանդես գալով Սինգապուրի պաշտոնակից Լի Սյան Լունի հետ բանակցություններից հետո: Համաձայնագիրը դարձել է երկու երկրների համատեղ պատասխանը ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումների խնդրին, դրա իրագործումը կարող է Ավստրալիան դարձնել վերականգնվող աղբյուրներից էներգիայի համաշխարհային մատակարար տերություն, հույս է հայտնել վարչապետը:

Նա նշել է, որ Sun Cable նախագիծը, որը նախատեսում է Ավստրալիայի եւ Սինգապուրի միջեւ էլեկտրահաղորդման ընդջրյա գծի կառուցում, կդառնա աշխարհում առաջին միջմայրցամաքային էներգակիրը: Լի Սյան Լուն նաեւ նշել է նախագծի աննախադեպ լինելը: Ավստրալիան ածխի եւ գազի համաշխարհային առաջատար մատակարարներից մեկն է, ընդ որում՝ ածուխը մինչեւ այժմ հանգուցային դեր է խաղում երկրի էներգետիկայի բնագառում: Ավստրալիային ավելի վաղ հանդիմանում էին այն բանի համար, որ նա ծանրակշիռ ավանդ չունի ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետումների դեմ պայքարում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս