«Հայաստանում պետական դավաճանության տեսակ կա, որը հասարակության 16%-ի վստահությունն ունի»․ Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանն այսօր ապրում է իր պատմության ամենաօրհասական փուլերից մեկում և իր ճակատագիրը տնօրինողն ունի 16% վստահություն:
Ճակատագիրդ վստահել ես մեկին, ով ունի 16% վստահություն, իսկ մյուս 84%-ը թքած ունի Նիկոլի վրա:
Բայց դա չէ ամբողջ ողբերգությունը: Ողբերգություն է նաև այն, որ 16% -ոց զանգված կա, որոնք վստահում են Արցախը ծախած և Հայաստանի հողերը թուրքին նվիրած, իսկ պետությունը քայքայող դավաճանին: Փաստորեն Հայաստանում պետական դավաճանության տեսակ կա, որը հասարակության 16%-ի վստահությունն ունի»: