ՊԿ–ն դադարեցնում է իր մասնակցությունը Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին

Պահպանողական կուսակցությունը հայտարարում է, որ դադարեցնում է իր մասնակցությունը վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ կազմակերպվող արտախորհրդարանական ուժերի ամենամսյա հանդիպումներին, քանի որ այս հարթակը չի ապացուցել, որ նպաստում է ՀՀ ինքնիշխանության ամրապնդմանը։

Միաժամանակ՝ Պահպանողական կուսակցությունը տեղեկացնում է քաղաքական համայնքին, որ բաց է համագործակցության առաջարկների համար։

Իր հերթին՝ Պահպանողական կուսակցությունը նախաձեռնում է քաղաքական ուժերի հետ հանդիպում-խորհրդակցություններ անկախության ջատագով  կուսակցություների հետ հարաբերությունները կարգավորելու և գործընկերային խարտիա ստորագրելու նպատակով։

ԹԱԹՈՒԼ ՄԿՐՏՉՅԱՆ

ՊԿ քարտուղար, ՊԿ նախագահի ժ/պ                          

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930