Հասանովը հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք». Aysor.am

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը բանակի հրամկազմի հետ հանդիպման ժամանակ հրամայել է «պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն կանխելու ցանկացած սադրանք»՝ ընդգծելով լարվածության հավանականությունը, որը կարող է առաջանալ Քելբաջարի և Լաչինի ուղղությամբ «ՀՀ զինված ուժերի ինտենսիվ գնդակոծության արդյունքում»։ Այս մասին գրում է Aysor.am-ը։

Ադրբեջանի ՊՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մանրամասն վերլուծվել է նաև սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման տարածքում օպերատիվ իրավիճակը։

Տեսանյութեր

Լրահոս