«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները ակցիա են անում.նրանք պահանջում են բացել Քրիստափորի փողոցը, որ կարողանան առևտուր անել
«Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների աշխատակիցները վաղ առավոտից բողոքի ակցիա են անցկացնում:
Առևտրականները հայտարարել են նաև գործադուլ իրականացնելու մասին:
Նրանք պահանջում են երկկողմանի բացել Քրիստափորի փողոցը, որը փակ է դեռ «Սուրմալուի» պայթյունից հետո:Առևտրականները նշում են,որ սրա հետև անքով Փեթակում և Սուրմալուի գործող հատվածում առևտուր չեն կարողանում անել, հաճախորդ չի գալիս.
«Մարդիկ տոնավաճառ չեն գալիս մարդիկ, որովհետև բնապահպանության նախարարությունը հայտարարություն է տարածում, որ 60 կմ շառավղով օդն աղտոտված է: Հիմա թող մեկը գա` մենք հարց տանք, մարդու իրավունքների պաշտպան գոյություն ունի՞ Հայաստանում, հեսա տեսնում եք 2000 հոգի մարդ է կանգնած, ի՞նչ անեն էս մարդիկ, մենք տեր չունենք, ոչ տնօրինություն կա, ոչ բան, մեր տերն Աստված է»,-ասաց աշխատակիցներից մեկը:
Ակցիա անող աշխատակիցները նշում են, որ պատկան մարմինները պարտավոր են բացել ճանապարհը:
Աղբյուր` Փաստինֆո