Նոր ուղիղ թռիչքներ դեպի Մոսկվա. շաբաթվա ընթացքում 14 թռիչք կիրականացվի
![](https://168.am/wp-content/uploads/2022/08/flyarna.thumb_.jpg)
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտարարել է երրորդ ուղղության՝ Երեւան-Մոսկվա չվերթի գործարկման մասին:
Ուղիղ թռիչքները Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան կմեկնարկեն 2022թ. սեպտեմբերի 23-ին եւ կիրականացվեն շաբաթական 14 անգամ: