Իրանում մտադիր են ընդլայնել ՌԴ-ի հետ համագործակցությունն ազգային արժույթներով առևտրի հաշվին
Իրանական եւ ռուսական կողմերը կարող են ընդլայնել տնտեսական համագործակցությունն ազգային արժույթներով առեւտրի հիմքի վրա: Հուլիսի 25-ին կայացած ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քանանի Չաֆին:
«Իրանի եւ Ռուսաստանի առեւտրա-տնտեսական հարաբերությունները հիմնված են փոխադարձ շահերի վրա,- ասել է նա:
Երկու պետություններն էլ համաձայն են, որ այդ համագործակցությունը կարող է ընդլայնվել ազգային արժույթներով առեւտրի հիման վրա»:
Հունվարի 28-ին Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկու պետությունների առեւտրական շրջանառությունը 2021 թվականի արդյունքներով կազմել է ռեկորդային 4 միլիարդ դոլար: Նրա խոսքով՝ Ռուսաստանի եւ Իրանի միջեւ առեւտրական գործառնությունների շուրջ 70 տոկոսն իրականացվում է ազգային արժույթներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: