ԱՄՆ ներկայացուցիչների պալատը որոշում է ընդունել խստիվ վերահսկել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն ընդունել է դեմոկրատ անդամ Քրիս Փափասի կազմած օրինագիծը, որով նախատեսվում է խիստ վերահսկողություն սահմանել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի գործընթացի վրա: Փաստաթուղթն ընդունվել է 244 կողմ 179 դեմ հարաբերակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Փափասն այս նախագիծը ներկայացրել է Հունաստանի ունեցած մտահոգությունների պատճառով: Դրանում կործանիչների վաճառքի գործընթացում 2 նախապայման է ավելացվում:

Նախապայմաններից մեկն այն է, որ վաճառքը պետք է իրականացվի ԱՄՆ-ի ազգային շահերին համապատասխան, մյուսը՝ պետք է երաշխիքներ տրամադրվեն առ այն, որ կկանխարգելեն Թուրքիայի կողմից այդ կործանիչներով Հունաստանի տարածքում չարտոնված թռիչքների իրականացումը:

Նշվում է, որ Փափասի բերած նախագիծը պետք է կցվի «Պաշտպանության ազգային հատկացումների մասին օրենքին»: Նախագահ Ջո Բայդենը կարող է վետո դնել այս փաստաթղթի վրա:

Տեսանյութեր

Լրահոս