Բաժիններ՝

Կարեն Գիլոյանը Գյումրիում հետևել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի շինարարությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։

Շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը` նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:

Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային դահլիճի տրիբունաների հիմքը, ընթանում էին պարիսպների բետոնային լիցքի աշխատանքները:

ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ` նախագծը հաստատելուց և շինարարությունը սկսելուց հետո որոշվել է, որ մարզադպրոցը կունենա նաև լողավազան և հրաձգարան․ «Շինարարների հետ զրուցելուց հետո, երբ տեսանք՝ կա մի հատված, որը կարող է դառնալ հրաձգարան, որոշեցինք սկսել դրա կառուցման աշխատանքները։ Հիմա մենք ուզում ենք այստեղ լողավազան և հրաձգարան ունենալ»։

 

Կարեն Գիլոյանը ընդգծել է՝ Գյումրին ունենալու է մարզական ժամանակակից համալիր, որտեղ նաև միջազգային մրցաշարեր են անցկացվելու։ Հսկայական կառույցը զբաղեցնելու է շուրջ 10 հեկտար տարածք և պատրաստ է լինելու 2025 թվականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս