Թուրքիայում սկսել են ավելի զգուշավոր լինել Ուկրիանային զենք վաճառելու հարցում
![](https://168.am/wp-content/uploads/2022/06/Ismayil-Demir.jpg)
Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրն ամերիկյան հայտնի «Wall Street Journal» թերթի հետ զրույցում հայտնել է, որ Անկարան այսուհետև ավելի զգուշավոր է Ուկրաինային զենք վաճառելու հարցում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լրագրողի նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է զանգահարել երկու կողմերին (Ռուսաստան և Ուկրաինա) ու նրանց հրավիրել խաղաղության բանակցությունների։
«Բայց եթե զենք ուղարկեք մի կողմին, ապա ինչպե՞ս կարող եք շարունակել բանակցել երկու երկրների հետ»,- հարց է ձևակերպել լրագրողը։
Թուրք պաշտոնյան, ի պատասխան ասել է. «Որոշ գործընթացներ են հիմա տեղի ունենում, որոնց մասին չեմ կարող տեղեկություն հայտնել: Այնուամենայնիվ, կարող եմ ասել, որ մենք շատ ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում այդ խնդրին»։
Ըստ նրա՝ Թուրքիան պիտի շարունակի կողմերի հետ բանակցել: Դեմիրի գնահատմամբ՝ Ուկրաինայում խաղաղության հաստատումը Թուրքիայի համար առաջնահերթություն է։