Վրաստանում հաստատվել է կապիկի ծաղիկի առաջին դեպքը
Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է երկրում կապիկի ծաղիկի առաջին հաստատված դեպքի մասին: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, հիվանդն ունեցել է վիրուսային հիվանդության թեթև ձև, և համապատասխան բուժման կուրս անցնելուց հետո շուտով լքել է բուժհաստատությունը:
Գործակալության տվյալներով՝ հիվանդը Վրաստան է վերադարձել Եվրոպայում ճամփորդելուց հետո։