Բաժիններ՝

Եվրոպան գազի պահեստարանները լցրել է ավելի քան կիսով չափ. Gas Infrastructure Europe (GIE)

Եվրոպական ընկերությունները շարունակում են պատրաստվել ձմռան սեզոնին եւ գազ ներմղել ընդգետնյա պահեստարաններ. դրանց միջին մակարդակը գերազանցել է 50 տոկոսը: Այդ մասին վկայում են Gas Infrastructure Europe-ի (GIE) տվյալները:

Եվրոպայի գազի պահեստարանների լցվածության մակարդակը, հունիսի 8-ի առավոտվա տվյալներով, կազմել է 50,24 տոկոս (մեկ օրում աճը՝ գրեթե 0,4 տոկոսային կետով):

Դրանցում գազի ընդհանուր ծավալը հասել է մոտավորապես 53,3 միլիարդ խորանարդ մետր: Գազի ներմղումը պահեստարաններ այս տարի սկսվել է մարտի 19-ին (սակայն մարտի վերջին-ապրիլի սկզբին եվրոպական ընկերությունները ոչ երկար ժամանակով գազառքին վերադարձան ցուրտ եղանակի պատճառով):

Այն ժամանակ գազի ստորգետնյա պահեստարանների լցվածության մակարդակը կազմում էր 25,5 տոկոս՝ 27,4 միլիարդ խորանարդ մետր: Եվրոպան նպատակամիտված է մինչեւ նոյեմբերի 1-ն իր պահեստարանները լցնել առնվազն 80 տոկոսով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս