Սաակաշվիլին ներկա է գտնվել Վահագն Հայրապետյանի համերգին (լուսանկարներ)
Հունվարի 25-ին Թբիլիսիում ջազմեն Վահագն Հայրապետյանի և Դաթո Եվգենիկիձեի մասնակցությամբ տեղի է ունեցել համերգ, որին մասնակցել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Հունվարի 25-ին տեղի ունեցած համերգը միայն հրավիրատոմսերով էր, իսկ հունվարի 26-ի և 27-ի համերգի համար պետք է նախապես պատվիրել սեղան:
Այդ համերգի լուսանկարներից մեկը Վահագն Հայրապետյանը տեղադրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում, որտեղ վերջինս լուսանկարվել է Վրաստանի նախագահի հետ:
Համերգը տեղի է ունեցել «Cafe’ de France» սրճարանում: 168.am-ի հարցին, թե պետական գործիչներից ովքե՞ր էին այդ օրը ներկա համերգին, համերգի կազմակերպիչները պատասխանեցին, թե որևէ մեկը հրավիրված չի եղել, «պարզապես հյուրերի մեջ գտնվում էր նաև Միխայիլ Սաակաշվիլին»:
Իսկ երեկ, ինչպես փոխանցեցին համերգի կազմակերպիչները` համերգին ներկա են եղել հայտնի պաշտոնյաներ, գործարարներ և դիվանագետներ: